mercredi 17 avril 2013

Ծրագիրը և սկզբունքները



Այս ծրագիրը հասցեագրվում է աշխարհում ու մասնավորապես Հայաստանում հակաժողովրդական իրավիճակը փոխել ցանկացողներին:

Գործողությունների ճանապարհային քարտեզ, կամ թե ի՞նչպես գործել

Սկզբունքները

1. Համար ՄԵԿ սկզբունքը ժողովրդավարությունն է: Դա ենթադրում է, որ գաղտնի քվեարկության միջոցով մարդը պետք է կարողանա արտահայտել իր ձայնը և դիրքորոշումը:

2. Քննարկելու ենք և քվեարկության ենք դնելու բոլոր առաջարկները՝ օգտագործելով հորիզոնական (ցանցաձև) համագործակցությունը:

3. Այս սկզբունքներին համապատասխան գործող ընդհանրությունը անվանելու ենք
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՑԱՆՑ:

         Ընթացակարգ
  a.      Առաջարկը պետք է ունենա նպատակ և իր մեջ պարունակի դրան հասնելու միջոցները, ինչպես նաև սպասված արդյունքները ու հնարավոր հետևանքները:
  b.     Առաջարկը պետք է ներկայացվի գրավոր
  c.     Առաջարկի քննարկմանը պիտի տրամադրվի անհրաժեշտ ժամանակ՝ ըստ կարևորության-->[1]
  d.     Ամեն նոր տեսակի գործառույթ ավելացնելիս՝ այն պետք է ներկայացվի աջառարկի տեսքով-->[2]
  e.      Քննարկումները պետք է տեղի ունենան բոլոր հնարավոր հաղորդակցության միջոցներով, այդ թվում համացանցում և պետք է կրեն բաց բնույթ:


Ավելացրեք մեր պրոֆիլը մասնակցելու համար ծրագրի քննարկումներին
Ժողովրդավարական ցանց

Նշենք, որ 2013 թվականի սեպտեմբեր ամսից սկսել է գործել ուղիղ ժողովրդավարական համակարc կառուցելու միջազգային նախագիծը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:





[1] Կարճ ժամանակահատվածում քննարկման ժամանակ քվեարկության անհրաժեշտությունը պիտի իր հերթին դրվի քվեարկության
[2] Օրինակ եթե կարիք առաջանա առաջարկների քննարկման հաջորդականություն սահմանել, կամ վերջիններս ֆիլտրելու կարիք զգացվի

Aucun commentaire:

Enregistrer un commentaire